Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սպիտակ տան Օվալաձեւ աշխատասենյակում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է «ամրապնդել» իր պաշտպանությունը, գրում է Le Monde-ը։
«Մեր ընդհանուր նպատակն է ամուր և երկարաժամկետ խաղաղություն կառուցել Ուկրաինայում», - նշել է նա։
Մակրոնը հավելել է, որ հույս ունի ամերիկյան «ուժեղ» մասնակցության՝ դա ապահովելու համար։
«Սա շատ կարևոր պահ է նաև Եվրոպայի համար»,- նշել է նա՝ հավելելով, որ Ուկրաինան «պետք է ներգրավված լինի» պատերազմը դադարեցնելու բանակցություններում։ Եվրոպացիները «պատրաստ են զորքեր ուղարկել» Ուկրաինա՝ ապահովելու համար «խաղաղության պահպանումը»։





























