Հունիսի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ լսումների ժամանակ էլեկտրաէներգիան անջատվեց։
Դա տեղի ունեցավ հենց Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթի ժամանակ։
Արդարության համար պետք է նշել, որ նախարարը չկորցրեց իր ինքնատիրապետումը։ Նա շարունակեց խոսել լիակատար մթության մեջ։
«Միկրոֆոնները, սակայն, չանջատվեցին։ Սա նորմա՞լ է», - ժպիտով հարցրեց Անդրեասյանը Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին, որը վարում էր քննարկումները։





























