News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ է նշանակվել «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին տնօրեն Հրայր Զորյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները:

Նշենք, որ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին օրենքի 15-րդ հոդվածով` 7 օրյա ժամկետում պետք է կատարվեր արտամրցութային նշանակում` վարչության ներսի պետական ծառայողներից: Հակառակ դեպքում`  դրսից մարդ բերելու համար այդ ժամկետը լրանալուն պես ԱԺ-ն պարտավոր էր մրցույթ հայտարարել: Սակայն. Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության  նախկին պետ Գոհար Պողոսյանի աշխատանքից ազատվելու 7 օրյա ժամկետը դեռ չի լրացել, ավելին` մրցույթ էլ չի հայտարարվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հետտոնական օրերին 2 օր բացակայելու պատճառով աշխատանքից ազատել էր Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ, 20 տարվա աշխատակից Գոհար Պողոսյանին: Նրա նկատմամբ ծառայողական քննություներ էր սկսվել, իբր «հիվանդության մասին բժշկի կեղծ փաստաթուղթ ներկայացրելու համար»: Մինչդեռ Գոհար Պողոսյանը նշում է, որ իրեն առաջարկվել էր առանց բացատրության դիմում գրել աշխատանքից դուրս գալու համար, բայց ինքը հրաժարվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ