Հայաստանում թրաֆիքինգի հարցերով խորհուրդը հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց շահագործման/թրաֆիքինգի երեւույթի եւ դրա դեմ պայքարի վերաբերյալ լուսաբանումը:
Մրցույթին կարող են ներկայացվել 2011թվականի ընթացքում (հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը) հրապարակված լրագրողական նյութերը հետեւյալ անվանակարգերում.
• Տպագիր եւ առցանց լրատվամիջոցներ:
• Հեռուստատեսություն եւ ռադիո:
Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվեն դրամական մրցանակներ.
Առաջին տեղ - 300.000 ՀՀ դրամ
Երկրորդ տեղ - 200.000 ՀՀ դրամ
Երրորդ տեղ - 100.000 ՀՀ դրամ:
Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է թրաֆիքինգի հարցերով ազգային փորձագետներից եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Աշխատանքները կդիտարկվեն եւ կգնահատվեն ժյուրիի կողմից նախապես մշակված չափորիշիչներով` առաջնորդվելով լրագրողական էթիկայի եւ թրաֆիքինգ երեւույթի ճիշտ մեկնաբանման սկզբնուքներով: Ժյուրին իրավասու է մրցանակ չշնորհել որեւէ անվանակարգում կամ տեղի համար, եթե գնահատման չափանիշներին համապատասխան նյութ չլինի:
Անհրաժեշտ է ներկայացնել.
1. Հրապարակված նյութը.
- Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճենը:
- Առցանց հրապարակված նյութի տպագիր պատճենը` էլեկտրոնային հասցեով:
- Հեռուստատեսային նյութը DVD սկավառակով 1 օրինակ` եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով եւ հեռուստաընկերության կողմից տրված տեղեկանքով` նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ:
- Ռադիո նյութը CD կամ DVD սկավառակով:
2. Մրցույթին մասնակցելու դիմումի հայտը, որը լրացվում է տեղում` նյութը ներկայացնելիս:
Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2012 թվականի ապրիլի 6-ը ներառյալ:
Մրցույթի արդյունքները կներկայացվեն 2012 թվականի մայիս 3-ին Թրաֆիքինգի եւ դրա դեմ պայքարի լուսաբանման մրցանակաբաշխությանը:




























