Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբը դիմել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` տեղեկացնելու, որ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց ապրիլի 5-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.
1. Անտոնյան Գուրգեն – դերասան
2. Բալայան Վարդան – երաժիշտ
3. Գրիգորյան Սուրեն – գրող, իրավաբան
4. Կիվիրյան Արգիշտի - «Armtoday» լրատվական գործակալության համակարգող
5. Մանասյան Նվարդ - կրթության մասնագետ
6. Մովսիսյան Արտակ – պատմաբան
7. Մուրադյան Զարուհի – նկարիչների միության անդամ, նկարչուհի
8. Ճաղարյան Հակոբ - պատերազմի մասնակից, օդանավի հրամանատար
9. Հայկազյան Վարդան – գյուղատնտեսության եւ էկոլոգիայի գծով փորձագետ
10. Ֆարադյան Գագիկ - «Այրուձի» հեծյալ ակումբի տնօրեն
«Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով եւ գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։»,- նշել են նրանք:
Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը. նրանք պահանջում են ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար, ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























