Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ սուրբ Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, եւ այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, այնպես էլ բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով նրան` իբրեւ նոր կյանք պարգեւող էակներ:




























