Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «Շինարարություն եւ ինտերիեր 2012» մասնագիտացված ցուցահանդեսը: «Սա լավ հարթակ է ծանոթանալու շինարարության ոլորտում առկա նորամուծություններին եւ գաղափարներին, իսկ մասնակից կազմակերպություններին կառուցելու երկխոսության եւ համագործակցության նոր կապեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կխթանի մեր երկրում շինարարության ոլորտի հետագա զարգացմանը:
5-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցում են 150 կազմակերպություններ: Միջոցառումը հնարավորություն կտա ներդրողներին ուսումնասիրել տվյալ ոլորտը, մշակել ներդրումային նոր ծրագրեր: Ցուցահանդեսի նպատակն է նպաստել Փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ գործնական կապերի հաստատման համար ստեղծել բարենպաստ պայմաններ:
Միջոցառումն անցկացվում է ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատների նախագահների հովանու ներքո:




























