Կանաչու գները երեւանյան շուկաներում այսօր` ապրիլի 6-ին, մի փոքր նվազել են երեկ արձանագրված գնաճից հետո: Վաճառողները դա պայմանավորում են հիմնականում կանաչու առաջարկի աճով, քանի որ պահանջարկի պակաս չի զգացվում:
Ամենաթանկն առաջարկվում են խառը կանաչին, կոտեմն ու սոխը` 400 դրամի սահմաններում (գները տարբեր վաճառակետերում կարող են մինչեւ 50 դրամի տարբերություն ունենալ): Մեկ շաբաթ առաջ դրանք արժեին մոտ 300 դրամ, երեկ թանկացել էին մինչեւ 450 դրամ:
Թարխունը համեմատաբար կայուն գին ունի` 100 դրամ ինչպես այսօր, այնպես էլ մեկ շաբաթ առաջ, սակայն երեկ մոտ 20 %-ով թանկացել էր:
Համեմն ու մաղադանոսը (պետրուշկա) մոտ 300 դրամ են` երեկվա 350-ի ու մեկ շաբաթ առաջվա 250-ի համեմատ: Սամիթն արժե 250 դրամ:
Նշենք, որ բազմաթիվ վաճառակետերում դեռ նախորդ օրերից մնացած կանաչու կապուկներ կան, որոնք առաջարկվում են ավելի էժան:
Նշենք, որ Զատկին մեծ պահանջարկ վայելող մյուս սննդատեսակի` ձվի գները գործնականում չեն փոխվել: Գնայինն առավել մեծ տատանումներ հնարավոր են ապրիլի 7-ին եւ 8-ին:
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին Ս. Զատկի տոնը նշելու է ապրիլի 8-ին:



























