Թերթը գրում է, որ Օպերայի ճակատին տեղակայված ժամատախտակը սկսել է ավելի ու ավելի հաճախ «դավաճանել»: «Երեկ այն նորից չէր աշխատում: Էկրանին ոչինչ չկար: Նախորդ օրերին ժամատախտակին երեւում էր ինչ-որ բան, սակայն կիսատ: Այսինքն` երեւանցիներին կամ Երեւանում գտնվողներին մեկումեջ թարթող կարմիր կետերը ոչ ժամն են ցույց տալիս, ոչ էլ օդի ջերմաստիճանը հուշում: Տեխնիկական հաճախակի թերություննեդը մարդկանց մոտ կասկածներ են հարուցում, թե արդյոք Օպերայի ժամացույցը ճի՞շտ է ցույց տալիս ժամանակն այն ժամանակ, երբ այն նաեւ աշխատում է: Օպերայի շենքից քիչ հեռու` Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում, մեկ այլ` մշտապես գործող ժամացույցն ու սա միշտ տարբեր թվեր են ցույց տալիս րոպեների տարբերությամբ:

Գուցե շատերին էական չթվա մի քանի րոպեի տարբերությունը կամ չնկատեն էլ, որ այս ժամացույցը չի աշխատում, բայց ամեն դեպքում լավ կլինի, որ Օպերայի ժամատախտակը կրկին վստահելի դառնա թե´ ժամերը, թե´ օդի ջերմաստիճանը ցույց տալու առումով: Ի վերջո, Օպերայի շենքի ժամատախտակի տեխնիկական խնդիրները լուծելու ժամանակն է: Դրանք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւբալետի ազգային ակադեմիական թատրոնի չքնաղ շենքին էլ պատիվ չեն բերում»,- գրում է «Հայացք»-ը: