Թերթը գրում է, որ նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Օրինաց երկիր» կուսակցությունը կազմակերպել էր նախընտրական ծրագրի շնորհանդեսը:

Հենց սկզբում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը զայրացած է եղել, հատկապես` մայրաքաղաքի պատասխանատուների ու տարածքային կազմակերպությունների ղեկավարների վրա, թե` «չեք կարում մարդկանց բերեք ստեղ, իրար կողք շարեք: գալիս եք, սուտ - սուտ խոստանում եք, թե ես երկու հազար հատ մարդ կբերեմ, ես երեք հազար հատ մարդ կբերեմ, բայց գալիս ա ժամանակը հարյուր կամ ինչը հարյուր, գոնե տասը մարդ չեք կարում բերեք շարեք ստեղ:

Դե որ տենց ա, ավելի լավ ա ես ռայոնների վրա փող դնեմ ու ինչքան խոստանում, էնքան էլ բերում են մարդիկ, ոչ թե ձեր պես ու նախարարների: Հերիք ա, էլի, սենց էլ` աշխատելով նպատակներ ունեք, պաշտոններ եք ուզում: Սենց ոնց կարելի ա ...»:

Արթուր Բաղդասարյանի անկեղծ պոռթկումը շատերի տոնական տրամադրությունն է գցել ու հարամել նախընտրական ծրագրի ներկայացումը: Ոմանք էլ` ասում են, քթների տակ քրթմնջացել են, թե «Արա, դե` իսկականից ..., զզվացրիր, էլի»: