Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առանձին դեպքերում թույլ է տվել արտաբյուջետային միջոցների ոչ նպատակային ծախսեր: Այդ մասին նշված է ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացության մեջ` բնապահպանության նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների արդյունավետության նկատմամբ վերահսկողության արդյունքներով:
Մասնավորապես, 2009-2010 թթ. արտաբյուջետային միջոցների հաշվին կատարվել են նախարարության շենքի վերանորոգման աշխատանքներ, ուղեգորգի եւ այլ ապրանքների ձեռքբերում` 3,5 մլն դրամի չափով: Այնինչ նախարարության արտաբյուջեն ձեւավորվում է բնապահպանական միջոցառումների եւ ծրագրերի իիրականացման համար` միջազգային կազմակերպությունների եւ դոնոր երկրների հատկացումներից:



























