«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Կոտայքի մարզի թիվ 28 ընտրատարածքում կրկին մնաց առանց մրցակցի:
Մեր տեղեկություններով, թիվ 28 ԸԸՀ-ին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ինքնառաջադրված, անկուսակցական, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի թիվ 10 տեղամասի պետ Արմեն Ավդալյանը: 2007թ. ընտրություններում էլ Ծառուկյանը քվեարկվում էր առանց մրցակցի:
Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Արսեն Մանուկյանը: ԱԺ հանրապետական պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ պայքարը շարունակելու են ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանն ու «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:




























