Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից 2012 թ. հունվար-մարտին մեկնել է 164.9 հազ. ուղեւոր, ժամանել` 138.7 հազարը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական կայքէջը:
Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից այդ նույն ժամանակահատվածում մեկնել է 7700, ժամանել 5300 մարդ:
Այսպիսով` հունվար-մարտին օդային տրանսպորտով Հայաստանից մեկնածների եւ ժամանածների բացասական տարբերությունը կազմում է 28.6 հազ. մարդ (մեկնել է 172.6 ուղեւոր, ժամանել` 144 հազարը):
2011 թ. նույն ժամանակահատվածում մեկնածների եւ ժամանածների բացասական տարբերությունը կազմում էր 24.5 հազ. մարդ (մեկնել էր 162.5 հազարը, ժամանել 138 հազարը):


























