Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Կիեւյան-Օրբելի փողոցների խաչմերուկում վթարի է ենթարկվել դերասան Խորեն Լեւոնյանը:
ՀՀ Ոստիկանության հասարակության եւ լրատվության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, թե Գուրգեն Ա.-ն, վարելով ՎԱԶ 21 723 մակնիշի ավտոմեքենան, բախվել է դերասանի վարած «ՍՈՒԶՈՒԿԻ գրանդ վիտառա» մակնիշի ավտոմեքենային: Մեքենայում է եղել Մերի Հ.-ն, որը ժամը 02:15-ին վնասվածքներով դիմել է Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ:
Կատարվում է նախաքննություն:




























