«Հարկ է լայն հասարակության ուշադրությունը հրավիրել փաստի վրա, որ Հայաստանի հետ բանակցությունների յուրաքանչյուր փուլից հետո, Ադրբեջանը սկսում է ուժով վախեցնել: Իր ռազմաշունչ արտահայտություններով Բաքուն ստուգում է միջազգային հանրության արձագանքն ու համապատասխան հիմք է ստեղծում»,- Այդ մասին ԼՂՀ հասարակական կազմակերպությունների եւ հանրային փորձագետների նիստի ժամանակ հայտարարել է ղարաբաղյան «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Հարությունյանը:

Նրա խոսքով, նման հայտարարությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է համախմբվի ու պատրաստ լինի իրադարձությունների անբարենպաստ զարգացմանը: