ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բրյուսել, ուր կմասնակցի «Արեւելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին։
Նշենք, որ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության հեղինակներն են Լեհաստանը եւ Շվեդիան։ Ծրագրի մեջ մտնում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան եւ Բելառուսը։




























