Սյունիքի մարզում, այսօր` ապրիլի 13-ին, ժամը 09.34-ին տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 12-ին հորդառատ անձրեւների հետեւանքով Սիսիան-Մուծք ավտոճանապարհի 26-րդ կմ-ում վնասվել է մոտ 50 մ երկարությամբ ճանապարհահատված:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ճանապարհի տվյալ հատվածը անցանելի է միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար: Դեպքի մասին տեղյակ են պահվել Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության եւ տրանսպորտի բաժինների աշխատակիցները:



























