Դեկտեմբերի 6-ին, ժամը 11.40-ին Արարատ-Երեւան մարդատար էլեկտրագնացքը Ոստան գյուղի ուղեփակոցում հարվածել է ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենային:
Հայաստանի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտաշատ-Մխչյան գծահատվածի 579-րդ կմ-ի 7-րդ պիկետի տարածքում 1952 թ. ծնված Սամվել Լ.-ի վարած մարդատար էլեկտրագնացքը բախվել է 1936 թ. ծնված Ռազմիկ Ս.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով էլեկտրագնացքի վերջին վագոնը գծերից դուրս է եկել, իսկ Ռազմիկ Ս.-ն ստացել է մարմնական վնասվածքներ եւ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց: Տարվում է քննություն:




























