Հայաստանը հայտնվել է 131-րդ հորիզոնականում՝ ինտերնետ կապի արագությամբ: Speedtest.net կայքի տվյալներով, որոնք թարմացվում են օնլայն ռեժիմով, Հայաստանը զիջում է իր բոլոր հարեւաններին:
Ներբեռնման (Download) միջին արագությունը Հայաստանում կազմում է 1,29 Մբիթ/վրկ, մինչդեռ հարեւան Ադրբեջանում այդ թիվը 3,26 է, Վրաստանում՝ 6,23, Ռուսաստանում՝ 8,23 Մբիթ/վրկ: Միջինն ամբողջ Եվրոպայում ինտերնետի արագությունը կազմում է 6,94 Մբիթ/վրկ:
Իսկ աշխարհում ինտերնետի արագության ցանկը գլխավորում են հետեւյալ երկրները.
Հարավային Կորեա՝ 23 Մբիթ/վրկ, Ճապոնիա՝ 16,43, Լատվիա՝ 14,48, Ալանդյան կղզիներ՝ 14,32, Շվեդիա՝ 13,81, Լիտվա՝ 13,76, Ռումինիա՝ 13,58, Նիդեռլանդներ՝ 13,01, Բուլղարիա՝ 12,65, Անդորրա՝ 11,99, Մոլդովա՝ 10,46, Հոնգ Կոնգ՝ 9,73, Սլովակիա՝ 9,49, Պորտուգալիա՝ 9,33:




























