Նախօրեին՝ դեկտեմբերի 7-ի երեկոյան ահասարսուռ միջադեպ է գրանցվել Զելենոգրադում: Երիտասարդ կինը, վիճելով ամուսնու հետ, դուրս է նետվել պատուհանից՝ մեկամյա երեխան գրկում, 6-րդ հարկի պատուհանից:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներին, միջադեպի արդյունքում երեխան մահացել է հիվանդանոցում ստացած մարմնական վնասվածքներից, իսկ 23-ամյա ադրբեջանուհին հոսպիտալացվել է բազմաթիվ վնասվածքներով:
Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները: Պարզվել է, որ ամուսնու հետ վեճից հետո կինը սպառնացել է սպանել իրենց երեխային, որի մեկ տարին դեռ չէր էլ լրացել: Բայց երբ ամուսինը փորձել է դուրս հանել նրանց, կինը վերցրել է երեխային՝ Արզում Խուրրամ-կըզիին, եւ նետվել պատշգամբից:
Կնոջ նկատմամբ քր.գործ է հարուցվել «անչափահասի սպանության» մեղադրանքով, որ նախատեսում է մինչեւ 20 տարվա ազատազրկում, հայտնում է «Վեստին»:




























