Սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքական ուժն ընտրությունների արդյունքում կանցնի խորհրդարան։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ նախաձեռնությունը կբերի արդարություն և այնպիսի իշխանություն, որը պատասխանատու կլինի իր խոսքերի ու գործողությունների համար և կվերականգնի երաշխավորված անվտանգությունը։ «Մենք արդարություն կբերենք նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը», - հավելել է Թաթոյանը։





























