ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդիները՝ Էրիկը և Դոնալդ կրտսերը, բաժնեմաս են ձեռք բերել մի ընկերությունում, որը զբաղվում է Ղազախստանում վոլֆրամի արդյունահանմամբ, հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ գործարքը կայացել է անցյալ տարվա օգոստոսին։ ԱՄՆ նախագահի երեխաները բաժնեմաս են ձեռք բերել Skyline Builders շինարարական խմբում, որը հետագայում ստացել է Kaz Resources ընկերության 20%-ը։ Ավելի ուշ Kaz Resources-ը և դրա հետ կապված Cove Kaz Capital կառույցը միավորվել են Skyline-ի հետ։
Ինչպես հաղորդվում է, ստեղծված ընկերությունը ծրագրում է Nasdaq բորսայում տեղաբաշխել բաժնետոմսերը Kaz Resources բրենդի ներքո։





























