Այս պահին Եվրոպայում տեղակայված է մոտ 80 հազար ամերիկացի զինծառայող։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության (EUCOM) ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ շուրջ 38 հազար ամերիկացի զինծառայող մշտական և ռոտացիոն հիմունքներով գտնվում է Գերմանիայում։
EUCOM-ի ներկայացուցիչը հավելել է, որ զորախմբի թվաքանակն ու կառուցվածքը մշտապես փոփոխվում են։ ԳԴՀ-ի տարածքում զինվորականները տեղակայված են «այնպիսի կետերում, ինչպիսիք են Վիսբադենը, Ռայնլանդ-Պֆալցը, Շտուտգարտը և Բավարիան»։




























