Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին X սոցցանցում պատմել է իր իրանցի գործընկեր Աբաս Արաղչիի հետ զրույցի բովանդակության մասին. մասնավորապես, Տայանիի խոսքով, նա Աբաս Արաղչիին հայտնել է Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության մասին։
«Ես կցանկանայի ընդգծել Իտալիայի լուրջ մտահոգությունը տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ՝ շեշտադրելով հետագա էսկալացիայից խուսափելու, հրադադարի համաձայնության հասնելու և Հորմուզի նեղուցի բացման ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու, ինչպես նաև պարենային անվտանգության և Աֆրիկայում կայունության համար բացասական հետևանքները կանխելու անհրաժեշտությունը։ Ես հստակ նշել եմ, որ Իտալիայի համար Իրանի միջուկային ծրագրի զարգացումը ռազմական նպատակներով կարմիր գիծ է, որը լի է տարածաշրջանում վտանգավոր միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրելու կոնկրետ ռիսկով։ Իրանը պետք է իր ազդեցությունն օգտագործի «Հեզբոլլահի» վրա, որպեսզի դադարեցնի Իսրայելի դեմ հարձակումները և բանակցությունների միջոցով խաղաղություն հաստատի Լիբանանում։ Իտալիան էլ ավելի է հանձնառու աջակցելու խաղաղության հաստատմանն ուղղված ցանկացած միջազգային ջանքի, բոլոր գործընկերների հետ երկխոսության բաց ուղիները պահպանելու և Մերձավոր Արևելքում կայունությանը նպաստելու գործին»,- նշել է Իտալիայի ԱԳ նախարարը։

Ho appena avuto un altro colloquio telefonico con il Ministro degli Esteri iraniano 🇮🇷 @araghchi per fare il punto sul conflitto in Iran e sulla situazione in Medio Oriente.
Ho voluto evidenziare la forte preoccupazione dell’Italia per l’aumento delle tensioni regionali,… pic.twitter.com/eooKODayLY
— Antonio Tajani (@Antonio_Tajani) May 2, 2026