Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ գտնվում է Հայաստանում, որպեսզի ցույց տա, որ Եվրոպան մեկ մեծ ու լայն ընտանիք է։
«Ընտանիք, որը միավորված է ընդհանուր շահերով և բախվում է նույն մարտահրավերներին»,- գրել է ֆոն դեր Լայենը X-ի իր էջում։
Նա նշել է, որ այսօր աշխատանք է տարվելու Եվրոպայի անկախության հիմքերի ուղղությամբ՝ առանձնացնելով էներգետիկան, պաշտպանությունը և կապակցվածությունը։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մասնակցում է Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
We are here in Armenia to show that Europe is one big and broad family.
— Ursula von der Leyen (@vonderleyen) May 4, 2026
Bound by the same interests, facing the same challenges.
Today we will work on the pillars of Europe's independence.
Energy.
Defence.
& Connectivity ↓ https://t.co/UXLMwtGxbp





























