Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ընդ որում, գիշերային ժամերին լեռնային գոտիներում տեղումները տեղ-տեղ կդիտվեն թաց ձյան տեսքով։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հարավ-արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 16-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նույնպես մի փոքր կնվազի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 16-19 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +19+21։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +9+14,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +10+14,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +16+19,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +9+14, 

Լոռիում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +11+15,

Տավուշում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +14+17,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +10+13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+20,

Արարատում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +19+22, 

Արմավիրում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +19+22, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +9+13,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +20+24,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +14+18։