Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հինգշաբթի օրը բացառել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը։ Հավելելով, որ դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ վերականգնվի Հորմուզի նեղուցով նավագնացությունը։

Figaro թերթը մայիսի 6-ին, հղում անելով Ելիսեյան պալատին, գրել էր, որ Ֆրանսիան ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել է Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման հարցը դիտարկել Մերձավոր Արևելքի ճգնաժամի մյուս կողմերից առանձին։

«Իրանը դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով պատասխան քայլեր ձեռնարկել միջուկային ու հրթիռային ծրագրերի և այլ հարցերի շուրջ զիջումների դիմաց՝ ակնկալելով պատժամիջոցների չեղարկման որոշում։ Սակայն որևէ պատժամիջոցի հանման մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի դեռ Հորմուզի նեղուցում նավագնացությունը մնում է արգելափակված», — RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է նախարարը։

Բացի այդ, Ֆրանսիայի արտգործնախարարը նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է «բացարձակապես անընդունելի» և հայտարարել, որ Հորմուզի նեղուցը ողջ մարդկության «ընդհանուր բարիքն» է։ Բարոն հավելել է նաև, որ անձամբ է որոշում կայացրել Փարիզի կողմից Իրանի դեմ «զգալի» պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։