Մայիսի 15-ին Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 18-22 մ/վ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին ցերեկային ժամերի ընթացքում աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, սակայն արդեն կիրակի օրն այն կրկին կսկսի բարձրանալ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +19+21։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+17,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+19,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+17,
Լոռիում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+19,
Տավուշում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +15+20,
Արարատում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +20+23,
Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +19+23,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22։




























