Մայիսի 19-ին Հայաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Գիշերային ժամերին որոշ շրջաններում կլինեն ինտենսիվ տեղումներ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հյուսիս-արևմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի ևս մի քանի աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ապրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա՝ մինչև 17-20 մ/վ։ Գիշերային ժամերին առանձին հատվածներում կտեղան հորդառատ անձրևներ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +18+20։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +10+15,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+14,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +15+18,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +10+14, 

Լոռիում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+17,

Տավուշում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+21,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+19,

Արարատում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+22, 

Արմավիրում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19+22, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +19+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +22+25,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +15+18։