Երեկ գիշերը մահացել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը։
Գրիգոր Կարպիսի Ղոնջեյանը ծնվել է 1959 թվականի մայիսի 1-ին Երեւանում:
1980թ.-ին ավարտել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտի ֆինանսա-հաշվային ֆակուլտետը, աշխատել նույն ինստիտուտի կառավարման եւ աշխատանքի էկոնոմիկայի ամբիոնում՝ զբաղեցնելով կրտսեր գիտական աշխատողի, ասիստենտի, ավագ գիտական աշխատողի պաշտոնները:
1990-1992թթ. աշխատել է «Մասիս» առեւտրային բանկում որպես բաժնի պետ, վարչության պետի տեղակալ:
1992-1994թթ. աշխատել է «Մենուա» ապահովագրական ընկերությունում որպես տնօրեն, խորհրդի նախագահ:
1994թ. աշխատանքի է անցել «Հայագրոբանկում», որտեղ մինչեւ 2001թ. զբաղեցրել է բաժնի պետի, կառավարչության պետի, դեպարտամենտի պետ-բանկի տնօրենի, գլխավոր գործադիր տնօրեն-վարչության նախագահի պաշտոնները:
2002-2003թթ. աշխատել է «Անելիք» բանկում, որպես վարչության նախագահի խորհրդական:
2003-2007թթ. եղել է Ազգային Ժողովի պատգամավոր, ՄԱԿ խմբակցության անդամ:
2007թ. օգոստոսի 1-ից նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, իսկ 2008թ. հուլիսի 2-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ:




























