Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 10-ին գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդերևութաբաններն ամպրոպի ժամանակ կանխատեսում են հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էականորեն չի փոխվի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ, իսկ ամպրոպի ժամանակ քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +15+17, իսկ վաղը ցերեկը՝ +28+30։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +17+22,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+25,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+21,
Լոռիում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +19+23,
Տավուշում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +24+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+21,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,
Արարատում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +27+30,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+30,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+21,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +26+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +18+23։





























