Անհայտ անձինք նախօերին՝ գիշերը փորել են Կիպրոսի նախկին նախագահ Տասոս Պապադոպուլոսի գերեզմանը եւ առեւանգել նրա դին:

Կիպրոսի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, Պապադոպուլոսի աջ-կենտրոնամետ DIKO կուսակցության ներկայիս ղեկավար Մարիոս Գարոյանը դատապարտել է տեղի ունեցածը` որակելով այն «գարշելի եւ ահավոր ոճրագործություն»:

Դեպքի կապակցությամբ ոստիկանությունը քննություն է անցկացնում:

Հիշեցնենք, որ Պապադոպուլոսը Կիպրոսի ղեկավարն էր 2003 թվականից մինչեւ 2008 թվականը: Նա վախճանվել էր անցած տարվա դեկտեմբերին եւ թաղվել էր մայրաքաղաք Նիկոսիայի գերեզմանատանը: