Հայաստանի մարզերի մեծ մասում հունիսի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, առանձին վայրերում կտեղա նաև կարկուտ։ Սպասվում են ինտենսիվ տեղումներ։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ հարավ-արևմտյան քամու պոռթկումների ուժգնությունը կհասնի 17-20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի ևս 4-5 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում ևս ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կարող է ուժգնանալ մինչև 15-18 մ/վ։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +27+29։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +17+21,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +16+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +22+25,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18,
Լոռիում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +15+19,
Տավուշում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +20+24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +16+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +22+27,
Արարատում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +27+30,
Արմավիրում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +27+30,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +16+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +26+30,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +26+29,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +18+21։




























