Հայաստանի որոշ շրջաններում հունիսի 25-ի երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ կտեղա նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավ-արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Օրվա ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայհիդրոմետից», Երևանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կարող է ուժգնանալ մինչև 15-18 մ/վ։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +29+31։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+25,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+24,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +18+22, 

Լոռիում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+25,

Տավուշում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+29,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+29,

Արարատում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+32, 

Արմավիրում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+32, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +29+33,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+25։