Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնեմը հայտարարել է իր թիմի կազմը:

Ստորև ներկայացված է այն օրենսդիրների ցուցակը, ովքեր այս պահին առանցքային պաշտոններ են ստացել Բերնեմի կաբինետում.

  • Ֆինանսների նախարար՝ Ջոն Հիլի

  • Արտգործնախարար՝ Էդ Միլիբենդ

  • Ներքին գործերի նախարար՝ Շաբանա Մահմուդ (վերանշանակվել է)

Արտաքին գործերի նոր նախարար Էդ Միլիբենդը նախկինում զբաղեցնում էր էներգետիկայի նախարարի պաշտոնը Քիր Սթարմերի կառավարությունում և դիտարկվում էր նաև որպես Էնդի Բերնեմի օրոք կանցլերի (ֆինանսների նախարարի) պաշտոնի թեկնածու:

Նա ավելի քան 20 տարի խորհրդարանի պատգամավոր է՝ 2005 թվականից ներկայացնելով Հյուսիսային Դոնկաստեր ընտրատարածքը, ինչպես նաև աշխատել է կառավարությունում Գորդոն Բրաունի և Թոնի Բլերի օրոք:

Անցյալ ամիս Քիր Սթարմերի հրաժարականի մասին հայտարարությունից հետո Միլիբենդը նշել էր, որ լեյբորիստներն «այժմ պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը՝ համարձակ և համոզիչ փոփոխություններ իրականացնելու համար»։