Հայկական հինգ ձեռագրերն այս շաբաթ Ռասինից «ճանապարհորդեցին» Բոստոն եւ հանձնվեցին Ամներիկայի թանգանին եւ Հայկական գրադարանին, հաղորդում է «The Journal Times»-ը:
Այդ գրքերը յուրօրինակ են նրանով, որ յուրքանչյուր բառ գրվել է հայատառ ձեռագրով`1960-ակնաներին` օգտագործելով գրիչներ, ներկ եւ մագաղաթե թուղթ:Այդ գրքերը ստեղծվել են հայկական Սբ Հակոբ եկեղեցու հիմնադիրներից մեկի` Բարսեղ Քեշիշյանի կողմից: Քեշիշյանը (1890–1970) տեղափոխվել է Ամերիկա 1920թ-ին: Նա երազել է ավարտել Աստվածաշնչի ձեռագիր օրինակը դեռ այն ժամանակ, երբ 12-ամյա երեխա էր: 1915–1916 թթ.
Հայոց ցեղասպանության տարիներին կորցնելով կնոջն ու երեխաներին, Քեշիշյանը մինչ Ռասին տեղափոխվելն ապրել է Սիրիայում եւ Ստամբուլում: Եւ միայն դրանից 25 տարի անց նա ժամանակ է ունեցել իրականցնել իր մանկության երազանքը:Ընդհանուր առմամբ Քեշիշյանն ավարտել է յոթ ձեռագիր, որոնք նվիրել է իր հարազատներին:



























