Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Եմենի հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի առևտրային նավի վրա, հաղորդում է ISNA-ն։

Նախնական տվյալներով՝ հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է անձնակազմի երեք անդամ, որոնցից երկուսը Պակիստանի քաղաքացիներ են, իսկ մեկը՝ Ինդոնեզիայի քաղաքացի։