Ֆիլիպիններում մուսսոնների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով 19 մարդ է զոհվել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Բացի այդ, տուժել է 15 մարդ։ Չորս մարդ անհետ կորած է համարվում։

Տարհանման կենտրոններում տեղավորվել է 94 997 մարդ։ Տարերային աղետը ազդել է մոտ 2,2 մլն մարդու վրա։