Ռազմական ոստիկանության պետի պաշտոնը Արմեն Սարգսյանի պաշտոնանկությունից հետո շարունակում է թափուր մնալ: Այդ պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել օպերգծով տեղակալ Սամվել Ղուկասյանը: Շուտով լրանալու է ԺՊ-ի ժամկետը եւ պետք է հիմնական նշանակման հրաման լինի: NEWS.am-ի տեղեկություններով, առայժմ միակ թեկնածուն Ղուկասյանն է, թեեւ համակարգում իրեն այդքան էլ չեն համակրում:

Ըստ համակարգի մեր աղբյուրների, մինչ այդ նախ փորձել են Ղարաբաղի զինվորականներից մեկին նշանակել այս պաշտոնում, սակայն չի համաձայնել եւ քանի որ շուտով պետք է հիմնական նշանակում լինի, առայժմ ստիպված են կանգ առնել Ղուկասյանի թեկնածության վրա: ՌՈ մեր աղբյուրները նշում են, որ նա էլ երկար չի պաշտոնավարի, նշանակումից հետո շարունակվելու է հարմար թեկնածուի փնտրտուքը: