Այսօր` օգոստոսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 51 կմ հատվածում՝ Արտաշավան բնակավայրի տարածքում, բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAN» մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղում մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, բեռնատարի վարորդի և «Opel»-ի մահացած վարորդի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արման Բ.-ն է։





























