Ռուսաստանը աստիճանաբար խստացնում է Հայաստանից արտահանվող որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները։ 2026 թվականի ապրիլի վերջից սահմանափակումները առանձին տեսակի հանքային ջրի և ալկոհոլային խմիչքների վրայից տարածվել են ծաղիկների, ձկնամթերքի, ինչպես նաև թարմ մրգերի և բանջարեղենի լայն տեսականու վրա, որոնց ընդհանուր բաժինը կազմում է ՀՆԱ-ի մոտ 2%-ը։ Այս մասին նշվում է S&P Global Ratings-ի տեսության մեջ։

«Ռուսաստանի բաժին է ընկնում տուժած ապրանքային մի քանի կատեգորիաների արտահանման մոտ 80–98%-ը։

Հաշվի առնելով, որ գյուղատնտեսական մատակարարումները կենտրոնացած են ամառային և աշնանային բերքահավաքի սեզոններին, մենք ակնկալում ենք, որ հետևանքներն ավելի արտահայտված կդառնան 2026 թվականի երկրորդ կեսին, ինչը ճնշում կգործադրի գյուղատնտեսական և սննդի վերամշակման արտադրության, գյուղական բնակչության եկամուտների և արտահանման մուտքերի վրա։

Թեև իշխանությունները աջակցություն են ցուցաբերում տուժած արտադրողներին և ձգտում են դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները, ներառյալ ԵՄ-ն, մենք ակնկալում ենք, որ այդ ջանքերը միայն մասամբ կփոխհատուցեն կարճաժամկետ հետևանքները։ Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման նկատմամբ հետագա առևտրային սահմանափակումների ռիսկը մնում է բացասական գործոն»,- նշվում է տեսության մեջ։