Կատալոնացիների 94,7 տոկոսը քվեարկել է Իսպանիայից առանձնանալու եւ Եվրամիության անկախ անդամ դառնալու օգտին՝ նախօրեին կայացած ոչ պաշտոնական հանրաքվեում:

Հարցմանը, որ իրականացվել է ընդհանուր առմամբ 700 հազար բնակչությամբ 166 կատալոնական բնակավայրերում, մասնակցել է բնակչության 30 տոկոսը:

Հանրաքվեն, ըստ AFP-ի, իրականացվել է մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից՝ առանց քաղաքական կուսակցությունների կամ իշխանության մարմինների մասնակցության: Հանրաքվեին մասնակցելու իրավունք են ունեցել 16 տարեկանից բարձր բնակիչները, այդ թվում՝ օրինական հիմունքներով բնակվող ներգաղթյալները:

Հարցման արդյունքները պարտադիր բնույթ չեն կրում, քանի որ, համաձայն Իսպանիայի Սահմանադրության, հանրաքվե անցկացնելու իրավունք ունի միայն Իսպանիայի կառավարությունը: