Guardian-ի բոլոր էջերում խոսվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի մասին, ով իր 20 րոպեանոց ելույթի շնորհիվ Ադրբեջանում 90 հազար ֆունթ սթերլինգ է ստացել։
Թերթը կարծում է, որ «20 րոպեանոց ելույթի դիմաց այդքան գումար ստացած ցանկացած մարդ կգովերգեր հյուրընկալ տանտերերին»։
Բլերը հայտարարել է, որ չի կասկածել, թե իր կյանքն այդքան կախված է ֆորմալդեհիդից։ «Այժմ, երբ ես վերադառնամ տուն, կասեմ որդուս, որ թողնի ամեն ինչ եւ իրեն նվիրի ֆորմալդեհիդի ուսումնասիրությանը»։
Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի գլխապտույտ կարիերա կաներ նրա որդին՝ Լեո Բլերը, եթե հետեւեր հոր խորհրդին։
Թերթը նշում է նաեւ, որ «ավագ Բլերը, առավելությունների կողքին, մոռացել է հիշատակել ֆորմալդեհիդի թերությունների մասին։ ԱՄՆ ուռուցքաբանության ազգային ինստիտուտը ասում է, որ օդում այդ նյութի առկայության դեպքում մարդկանց մոտ հետեւյալ ախտանիշներն են նկատվում՝ այրոց աչքերում, կոկորդում եւ քթում, հազ, սրտխառնոց եւ մաշկի գրգռում։ Բրիտանիայում այն դասվում է քաղցկեղածին նյութերի երրորդ դասին»։




























