Սոված մարդը սրիկա է. եթե հիշում եք, ես ասում էի, որ այս ընտրություններն ավելի դաժան են լինելու: Այս մասին այսօր` մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Նա պատմեց, որ ընտրությունների օրը իրեն է զանգահարել մի զինվորի մայր եւ ասել, որ գրել է 14 մեքենաների համարանիշները, որտեղից տրցակներով Հովհաննես Թումանյանի դիմանկարն էին բաժանում (նկատի ունի 5 հազար դրամանոց թղթադրամը):
«Հասարակության 43 տոկոսը սովածությունից ՀՀԿ-ին ձայն տվեց»,- նկատեց Գուրգեն Եղիազարյանը եւ նշեց, որ «ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մինչեւ վերջ պետք է պայքարել Սերժ Սարգսյանի կլանի դեմ»:



























