Երկու դատավորներ կանչվել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություն: NEWS.am-ի տեղեկություններով, ինչ-որ քրգործի շրջանակներում ԱԱԾ են կանչվել վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանն ու վերաքննիչ քաղաքացիական  դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանը` բացատրություններ  տալու:

Ազգային անվտանգության  ծառայությունից  մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: Aravot.am-ի տեղեկություններով, Աբելյանն ու Գրիգորյանը կանչվել են ԱԱԾ քննիչ Միրզոյանի մոտ: Նշվում է նաեւ, որ ԱԱԾ-ում քննվում են ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանների դատավորների գործեր եւ դատավորներին հրավիրել են այդ գործի շրջանակներում: