Արարատում ՀՀԿ պարտությունից հետո լուրեր են շրջանառվում, թե Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը «փախած» է ման գալիս: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

«Աբրահամ Բաբայանը, սակայն, «Ժամանակի» հետ զրույցում նշեց, որ նմանատիպ խոսակցությունները քաղաքի մի քանի «համաշխարհային կլյաուզնիկների»  տարածած հերյուրանքներն են: Ի դեպ, մեր հարցին, թե ինչով է պայմանավորում քաղաքապետը Արարատում ՀՀԿ պարտությունը, վստահորեն պնդեց, որ Արարատում ՀՀԿ-ն չի պարտվել. «Ընդամենը մի քանի ձայնի տարբերություն է եղել»,- գրում է «Ժամանակը»: