Անչափ հետաքրքիր «դիպված» է գրանցվել Պուտինի հրավիրածԱՊՀ 20-ամյակի ճաշկերույթի ընթացքում: Այդ մասին գրում է  «Իրատես de facto» թերթը:

«Չնայած հորդորին, թե «Когда я ем, я глух и нем»  ԱՊՀ առաջնորդներից մեկը գինի խմելուն զուգընթաց ասել է` հիշո՞ւմ եք, Սովետի ժամանակ մի լավ գինի կար` «Աղդամ»:

-Էլ ինչ Աղդամ,  Սերժ Ազատիչն Աղդամը գրավել է,- արձագանքել է մեկ այլ ԱՊՀ-ական առաջնորդ:
Իր գետնահարված, պարտված  պատիվը բարձր պահելու համար մեջլիս է մտել Ալիեւ-պուճուրը, թե.
-Աղդամ ուրիշ տեղ կառուցել ենք:

Նկատի է ունեցել գինու գործարանը: Ընդամենը», - գրում է «Իրատես de facto»-ն: