«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ,,վթարի վերացման աշխատանքների հետ կապված, մայիսի  23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի «Նաիրի» բժշկական կենտրոնի, «3-րդ շտապ օգնության» հիվանդանոցի, «Հրազդան» հյուրանոցի, Պարոնյան փող. 15-ից բարձր եւ Իսրայելյան 43 համարների, Ձորափ եւ Կոնդ թաղամասերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: