Հայաստանի կառավարության մայիսի 24-ի նիստի օրակարգում է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զբոսաշրջության խորհրդի մասին» համաձայնագրի կնքմանը համաձայնություն տալու հարցը:
ԱՊՀ զբոսաշրջային խորհուրդը մշակելու եւ իրականացնելու է զբոսաշրջության զարգացման համար համատեղ ծրագրեր, ինչպես նաեւ աջակցություն է ցուցաբերելու զբոսաշրջության զարգացմանն ուղղված ազգային ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը:
Համաձայնագրին, ամենայն հավանականությամբ, կմիանա նաեւ Ադրբեջանը:


























