Թերթի մոսկովյան աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեռեւս չի հաջողվել հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Թեեւ Քոչարյանն արդեն 3 օր է, ինչ Մոսկվայում է, այնուամենայնիվ, Հայաստանի համար կարեւորագույն հարցի լուծման մասին որեւէ որոշում դեռ չի կայացվել:
Համաձայն մեր տեղեկությունների՝ նրան ասել են, որ սպասի: Չի բացառվում, որ այսօր կայանա այդ հանդիպումը, ու վերջապես հստակություն մտնի հարցի մեջ՝ ԲՀԿ-ն համաձայնում է մաս կազմել իշխող կոալիցիային, թե ոչ:
Հավելենք, որ այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրեթե բոլոր անդամներն ընդհատակ են անցել: Նրանց հրահանգված է լռել մինչեւ այս շաբաթվա վերջ»,- գրում է թերթը:


























